Չէի ուզում գրառում գրել, բայց ստիպված եմ, քանզի պիտի հասկանաք, որ համացանցով Եկեղեցի ու Հայրենիք չեն պահում։
Հարգելիներս, պետք չէ լինել Եկեղեցու կողքին, պետք է լինել Եկեղեցու մի մասը։
ՈՒզում եք լինել Եկեղեցու մի մասը և ոչ թե կողքին, ուրեմն կարդացեք այս խոսքերը... կողքից փախչելը հեշտ է։
«Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով, որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին, որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գալով՝ հանգստանամ ձեզ հետ։ Եվ խաղաղության Աստված թող լինի ձեզ ամենքիդ հետ։ Ամեն» (Հռմ. 15:30-33):
Սուրբ Պողոսը չասաց, թե` գոռացեք ու ճչացեք, այլ` մարտակից եղեք աղոթքով։
Սրտից բխած աղոթքն ավելի մեծ զենք է, քան` հազարավոր գրառումներն ու բղավոցները։
Արիոսի որովայնը աղոթքով պատռվեց և ոչ թե` սրով։ Չնայած մեր մեջ չկան` Հակոբ Մծբնեցի Հայրապետներ, բայց կարող ենք խնդրել նրա ու մյուս Հայրապետների բարեխոսությունը։
Քիչ խոսեք և շատ գործեք։
«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից